Ավելի քան 4000 ուղևոր տեղավորորղ իտալական «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը ուրբաթ երեկոյան` ժամը 22:00-ի սահմաններում խրվել է ծանծաղուտի մեջ Իտալիայի արևմտյան ափերի մոտ: Փրկարարների խոսքով` միջադեպի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, կան ավելի քան 3 տասնյակ վիրավորներ:
290 մետր երկարությամբ զբոսանավի վրա գտնվող 3200 ուղևորներն ու անձնակազմի 1023 անդամները տարհանվել են փրկարար նավակներով, ուղղաթիռներով և տարածքում գտնվող այլ նավերով:
Նրանք տեղափոխվել են Գիլյո կղզյակ և գիշերն անցկացրել դպրոցներում, եկեղեցիներում և տեղաբնակների տներում: