Home / Հայաստան / Հայաստանյան հաջորդ ձյունը` հունվարի 18-19-ին

Հայաստանյան հաջորդ ձյունը` հունվարի 18-19-ին

Հունվարի 16-ին հանրապետության առանձին, հատկապես հյուսիսային շրջաններում ժամանակ առ ժամանակ հնարավոր են տեղումներ:

Meteo Tv-ի փոխանցմամբ` օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում 16-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Մայրաքաղաքում հունվարի 16-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին +2+4, երեկոյան` 0-ից -2, գիշերը կլինի -3-ից -5:

Նախնական տվյալներով` Հայաստանում հաջորդ ձյունը կլինի հունվարի 18-19-ին: