Ամերիկյան Յութա նահանգի նախկին նահանգապետ, Չինաստանում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հանրապետական կուսակցության 6 թեկնածուներից մեկը` Ջոն Հանթսմանը, որոշել է դուրս գալ մրցապայքարից նախնական ընտրություններից հետո հավաքած ցածր արդյունքի պատճառով:
Թեկնածուի նախընտրական շտաբի աղբյուրը հայտնել է, որ նա որոշել է դուրս գալ պայքարից և սատարել մեկ այլ հանրապետական թեկնածուի` Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին: Այս քաղաքական գործիչը համարվում է կուսակցության ֆավորիտը:
Նախընտրական քարոզարշավից հրաժարվելու իր որոշման մասին քաղաքական գործիչը պետք է հայտարարի այսօր Հարավային Կարոլինայում անցկացվելիք կուսակցական միջոցառման ժամանակ: