Ըստ բրիտանական գիտնականների` հունվարի 16-ը համարվում է 2012 թվականի ամենադեպրեսիվ օրը:
Բրիտանացի փորձագետների կողմից մշակված, այսպես կոչված, «երջանկության բանաձևի» համաձայն, հենց այս օրը մարդիկ հետտոնական ընկճվածություն կզգան:
Վատ տրամադրությունը կդրդի մտածել, որ առաջիկայում իրենց քիչ լավ բան է սպասվում: Դրան ավելանում է ցուրտ եղանակը, կուտակված պարտքերը և չվճարված հաշիվները, բացի դա աշխատավարձը ստանալուն դեռևս երկու շաբաթ կա:
Տարվա ամենադեպրեսիվ օրը որոշվել է Քլիֆ Արնալի կողմից: Այն հիմնվել է 6 բաղադրիչների վրա: Թեև այլ գիտնականներ պնդում են, որ այս բանաձևը իրական գիտության հետ ոչ մի կապ չունի:
Հիշեցնենք, որ 2010-ին ամենադեպրեսիվ օր էր ճանաչվել հունվարի 18-ը: 2011-ին կարծիքները կիսվեցին հունվարի 17-ի և 24-ի միջև: