Այսօր Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող «Թաթա Սթիլ» շախմատային գերմրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց ամերիկացի Գատա Կամսկուն:
Արոնյանին հաղթանակի համար 58 քայլ պահանջվեց: 4-րդ տուրում ևս մեկ արդյունավետ պարտիա գրանցվեց: Չեխիան ներկայացնող Դավիդ Նավարան սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Մյուս հինգ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Հաղթանակը հնարավորություն տվեց Արոնյանին վաստակել 3 միավոր և հավասարվել մրցաշարի առաջատար նորվեգացի Մագնուս Կառլսենին: Առաջատարներին կես միավոր են զիջում իտալացի Ֆաբիանո Կարուանան և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:
Վաղը մրցաշարում հանգստի օր է, իսկ հունվարի 19-ին Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ: