Facebook սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ «Հրազդան» ստադիոնի խնդիրը փակ է:
«Հարցը փակված է: Տաքերն ընկնելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը և պատրաստել Իտալիայի դեմ խաղին», – ասել է Հայրապետյանը:
2014 թվականի Աշխարհի գավաթի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին:
Հիշեցնենք, որ «Հրազդան» ստադիոնի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը ցանկանում էր ստադիոնին կից տարածքում առևտրային կենտրոն կառուցել: Ավելի վաղ Հայրապետյանն ասել էր, որ այդ դեպքում ՈՒԵՖԱ-ն չի ընդունի մարզադաշտը, քանի որ կառաջանան տարհանման հետ կապված լուրջ խնդիրներ: Խնդրին լուծում տալու համար Հայրապետյանն ու Աղաբաբյանը հանդիպել էին, որից հետո ՀՖՖ նախագահը հայտարարել է, որ առևտչի կենտրոնը կառուցվելու է այլ վայրում:
Լուսանկարը` wikipedia.org