Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, հաղորդում է ՀՀ արտգործանախարարությունը:
Բանակցություններին քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպման մասին այլ մանրամասներ ՀՀ ԱԳՆ-ն չի հայտնում: