Հունվարի 19-ին Հայաստանում կդիտվի օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում մոտ 8-10 աստիճանով: Այս մասին տեղկացնում է Meteo-TV-ն:
Այժմ Հայաստանի տարբեր վայրերում ցերեկային ժամերին դիտվում է -1-ից մինչև +10 ջերմաստիճան:
Առանձին վայրերում կդիտվեն առատ տեղումներ, սպասվում է բուք` քամու ուժգնությունը 15-20 մ/վրկ, ավտոճանապարհներին` ցածր տեսանելիություն, դժվարանցանելիություն, հնարավոր է մերկասառույց:
Երևանում հունվարի 18-ին օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ` սկզբում ձնախառն անձրև, իսկ երեկոյան` ձյուն:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -3-ից -5, ցերեկային ժամերին +3-ից +5, երեկոյան -2-4:Ձյունը կշարունակվի նաև հունվարի 19-ին: