Home / Հայաստան / Միջազգային կազմակերպությունները քննադատել են Հրանտ Դինքի գործով վճիռը

Միջազգային կազմակերպությունները քննադատել են Հրանտ Դինքի գործով վճիռը

2007 թվականին տեղի ունեցած «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ մեղավոր ճանաչված 7 անձանց դատապարտումը չի լուծում հանցագործության իրական պատվիրատուների բացահայտման խնդիրը` այդպիսով հավերժացնելով անպատժելիությունը, ասված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Թուրքիայի դատարանի վճիռը քննադատել է նաև Amnesty International կազմակերպությունը` նշելով, որ Թուրքիայի իշխանությունները չկարողացան բացահայտել պետական պաշտոնյաների ներգրավվածությունը Դինքի սպանության գործի մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտելԴինքի գործով գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին, ով անմիջականորեն պատվիրել էր սպանությունը 23 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթին, մյուս մեղադրյալը` Էրհան Թունչելը, արդարացվել էր սպանության մասով, սակայն մեղավոր ճանաչվել մեկ այլ գործով (2004 թվականին «Մաքդոնալդս» ռեստորանի պայթյունը) և դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

Այսօր Թուրքիայի Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ թեև Դինքի գործով երեկվա դատական նիիստը վերջինն էր, այդուհանդերձ գերատեսչությունը մտադիր է միջոցներ ձեռնարկել Դինքի գործը շարունակելու համար:

Նշենք, որ այս գործով մեղադրող դատախազը երեկ նույնպես հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել վճիռը:

Դինքը ընտանիքը, գործընկերները և աջակիցները բազմաիցս կոչ են արել մեղավոր ճանաչել անվտանգության և ռազմական պաշտոնյաների, որոնց նրանք կասկածում են հայազգի լրագրողի սպանության կազմակերպման մեջ: