2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործով այսօր որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը:
Նրան մեղադրում են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ, որը պատճառել է էական վնաս:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է ջրծաղիկից: