Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում ծառայություն անցնող ռուսաստանյան զինվորականները ավելի շատ աշխատավարձ կստանան, քան ՌԴ-ի` հարաբերականերոն ավելի անվտանգ վայրերում աշխատող նրանց գործընկերները, գրում է «Նեզավիսիմայա գազետան»`հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Կառավարության կողմից 2011 թվականի դեկտեմբերի վերջին կայացված այս որոշումը հրապարակվել է կառավարական ԶԼՄ-ներում նախորդ շաբաթ:
Միջին հաշվով սպաների և պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը հունվարի 1-ից բարձրացել են երկուսից երեք անգամ: Սակայն Ռուսաստանի տարածքից դուրս տեղակայված «զինվորական միավորումներում» ծառայություն անցնող անձանց, ինչպես նաև«զինված հակամարտությունների գոտում» արտակարգ իրավիճակներում ծառայություն իրականացնող զինծառայողների արդեն իսկ բարձրացված աշխատավարձերին կավելանան նաև հատուկ գործակիցներ և այլ ֆինանսական հավելավճարներ: Աշխատավարձը բարձրացնող գործակիցը Հյուսիսային Կովկասի թեժ կետերում հավասար է 1,5-ի, Հարավային Օսիայում և Աբխազիայում` 1,4-ի, իսկ Հայաստանում` 1,3-ի: