Կոալիցիոն ուժերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները քննարկել և որոշել են ապագա ԱԺ քարտեզն՝ ըստ ուժերի հարաբերակցության, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրների վրա:
Քննարկման ժամանակ որոշվել է, որ համամասնականի և մեծամասնականի հանրագումարում ՀՀԿ-ն պետք է ունենա 67 մանդատ։
Թերթը նշում է, որ ԲՀԿ-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է տալ 30 մանդատ, ՕԵԿ-ին՝ 6, իսկ ընդդիմությանը Սարգսյանը պատրաստ է զիջել 28 մանդատ։
«Իշխանության ներսում էլ, սակայն, հասկանում են, որ այսպիսի բաժանումը ոչ իրատեսական է, և ապագա խորհրդարանը, նույնիսկ լայնամասշտաբ կեղծիքներով, նման տեսք ունենալ չի կարող», – նշում է «Հայկական ժամանակը»: