Փետրվարի սկզբին Հայաստանում «Պուտին» ակումբներ կսկսեն գործել: Ակումբի ստեղծման նպատակը հայ-ռուսական հարաբերությունների, ընդհանուր պատմության և դրանում տարած հաղթանակների, ԵվրԱզԷս-ի ստեղծման, ինչպես նաև աճող սերնդի դաստիարակության վերաբերյալ վարչապետ. Ռուսաստանի նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինի գաղափարների մասսայականացումն է: Այս մասին հինգշաբթի հայտնում է ԱՊՀ երկրների երիտասարդական միության մամլո կենտրոնը:
«Պուտին» ակումբը կտեղակայվեն Հայաստանում Ռուսական գրքի տներում, իսկ համայնքի մասնակիցները հնարավորություն կունենան.
Օգտվել Վլադիմիր Պուտինի մասին գրականությունից,
- Դիտել փաստագրական ֆիլմեր Վլադիմիր Պուտինի մասին,
- Վլադիմիր Պուտինի գաղափարների, սկզբունքների և ծրագրերի քննարկումներ անցկացնել
«Պուտին» ակումբն իր կայքը կունենա համացանցում` հայերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև պարբերաբար գրքույկներ, բրոշյուրներ և ամսագրեր կհրապարակի Վլադիմիր Պուտինի մասին:
Միությունը կարծում է, որ տվյալ ձևաչափը կարելի է կիրառել ԱՊՀ այլ երկրներում ևս: