Հունվարի 24-ին Կենտրոն և Նորք– Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի նախկին դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի նկարները համացանցում տեղադրած նախկին զուգընկերոջ` Կարեն Արայանի դատաքննությունը։
Վերջինիս մեղադրում են անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու մեջ, ինչպես նաև պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելու մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով Անժելա Սարգսյանի ընտանիքին մոտ կանգնած իր աղբյուրներին, գրում է, որ դերասանուհին փաստաբանի հետ ներկայանալու է դատարան։
Գործը դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում է, ով քննում Է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործը, ում մեղադրում են 2500 տոննա բենզինի յուրացման մեջ։
«Ժողովուրդը» գրում է, որ չի բացառվում, որ դատական նիստերն ընթանան դռնփակ։