«Ռուսաստանի քաղաքացիների արհմիություն» իշխանամետ հասարակական կազմակերպությունը Խորհրդային Միության փլուզման 20-ամյակին ընդառաջ մտադիր է դիմել հետաքննչական կոմիտե` ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչյովին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
«Ինտերֆաքս»-ի հետ զրույցում կազմակերպության մոսկովյան բաժնի մամլո քարտուղար Նիլս Յոհանսենը հայտնել է, որ ինքն ու իր համակիրները մեղադրում են Գորբաչյովին պետությանը դավաճանելու մեջ:
Միաժամանակ, «Ռուսաստանի քաղաքացիների արհմիության» անդամները մտադիր են Մոսկվայում` մետրոյի կայարանների մոտ բողոքի ակցիաներ անցկացնել ի պաշտպանություն «Գորբաչյովին դատի տուր» ակցիայի: