ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը քննարկում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու տարբերակները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Արսենյանը կարող է ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: «168 ժամ» թերթի հետ զրույցում Արսենյանը չի բացառել այս տարբերակը՝ ավելացնելով, թե առայժմ իրավիճակային վերլուծություն է կատարվում, որի ընթացքում կորոշեն մասնակցության առավել հարմար ձևը:
Նրա խոսքով՝ քննարկվում է համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով, առանձին, թե այլ կուսակցությունների հետ դաշինքով մասնակցելու բոլոր տարբերակները: Արսենյանը չի բացառել, որ Արաբկիր համայնքում կարող է առաջադրվել նաև մեծամասնական ընտրակարգով: Թերթը հիշեցնում է, որ այս օրերին մամուլում նշվել է, թե Արսենյանը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու Արաբկիր համայնքի թիվ 40 ընտրատարածքում, ուր ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու է «ՍԱՍ» սուպերմարկետների համասեփականատեր Արտակ Սարգսյանը: