ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով երեկ ձերբակալվել է ՀՀ ԱՆ միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահը:
Նա կասկածվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքով՝ շահադիտական դրդումներով առանձնապես խոշոր չափի գումար` 6000 ԱՄՆ դոլար ստանալու դիմաց մեղադրյալ Բ.Ա-ի օգտին կեղծ եզրակացություն տալու մեջ:
ՀՔԾ լրատվական ծառայության փոխանցմամբ` նախաքննությունը շարունակվում է: