Ռուսաստանցի գործարար, նախագահական ընտրությունների թեկնածու Միխայիլ Պրոխորովը «Սերեբրյանի դոժդ» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ արտաքին քաղաքականությունը անձնական վիրավորանքների տեղ չէ: Մասնավորապես, Պրոխորովը կարծում է, որ Ռուսաստանը պետք է Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնի:
«Եթե երկիրը ցանկանում է ժամանակակից աշխարհի առաջտար երկիրը լինել, ապա մենք պետք է խոսենք խելամիտ փոխզիջման լեզվով, որքան էլ որ ծանր լինի: Վիրավորանքը պետք է մի կողմ թողնել: Եթե ստացվի, ապա Վրաստանի հետ հարաբերությունները արագ կկարգավորվեն»,-նշել է Պրոխորովը:
«Հարկ է անցյալը մի կողմ թողնել և թարմ աչքերով նայել: Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրները բարդ են: Պետք է բանակցությունների սեղանին նստել և ընդհանուր եզրակացության գալ», – հայտարարել է քաղաքական գործիչը: