ՀՀ զինված ուժերում 2011 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Այս մասին ասված է ՀՀ դատախազության մամուլի հաղորդագրության մեջ:
Համաձայն պաշտոնական տվյալների, 2011թ արձանագրվել է մահվան 36 դեպք (որից 30-ը հանցագործության հետևանքով, այդ թվում`10-ը հակառակորդի կողմից կատարված)` 2010 թվականին գրանցված 54 դեպքի դիմաց:
ՀՀ դատախազությունը կարևոր է համարում այն փաստը, որ ՀՀ զինված ուժերում արձանագրված ընդհանուր հանցագործությունները 2010թ համեմատ նվազել են շուրջ տաս տոկոսով: