ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հարլեմի հայտնի Ապոլո թատրոնում տեղի ունեցած դրամական միջոցների հավաքագրման միջոցառման ժամանակ ամերիկյան հայտնի երաժիշտ Ալ Գրինի «Արի միասին մնանք» երգից մի հատված է երգել:
Բեմ բարձրանալուն պես նախագահը շնորհակալություն է հայտնել իր հյուրերին և իրեն նախորդող կատարողներին, այդ թվում` «կենդանի լեգենդ» Ալ Գրինին, և կատարել նրա երգից մի փոքր հատված:
«Ես…Ես այնքան սիրահարված եմ քեզ»,- երգում է նախագահը:
Օբաման այնուհետև ցույց է տալիս վարագույրների կողմը և բացատրում. «տղաները չէին կարծում, որ ես դա կանեմ: Ասում էի չէ՞, որ կանեմ»: Դիմելով դահլիճում նստած Գրինին, Օբաման ասում է. «Մի անհանգստացի Ռև, Ես քո պես չեմ երգում, պարզապես ուզում էի ցույց տալ` որքան եմ քեզ գնահատում»:
Ավելի վաղ Youtube-ում տեսանյութ էր տարածվել, որտեղ Բարաք Օբաման, դեռևս Սենատոր եղած տարիներին, հյուրընկալվելով հեռուստատեսային հաղորդմանը, սկսում է պարել հաղորդավարի հետ Բիյոնսեի «Crazy in Love» երգի ներքո: