Home / Հայաստան / ԱԺ նախագահի որդին էլ ոտքով չի քայլում

ԱԺ նախագահի որդին էլ ոտքով չի քայլում

Աժ նախագահ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, ով վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է, հոր՝ նոր պաշտոնի անցնելուց հետո սկսել է ման գալ «Տոյոտա» «Պրադո»-ով, որի վրա ԱԺ-ին պատկանող 059օօ 11 պետհամարանիշն է, գրում է «Հրապարակ» թերթը:

Կառավարությունում թերթի աղբյուրներն ասում են, որ մինչ Նիկոյանի ԱԺ նախագահ դառնալը որդին աշխատանքի էր գալիս ոտքով: Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահ դառնալուց հետո, բացի ծառայողական մեքենայից, ստացել է երկրորդ մեքենա, որը սպասարկելու է նրա ընտանիքին: Սակայն Նիկոյանը սա քիչ է համարել և ԱԺ-ից վերցրել է երրորդ մեքենան՝ հատուկ տղայի համար, որպեսզի այն մյուսը սպասարկի միայն կնոջն ու աղջիկներին: