Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող «Թաթա Սթիլ» շախմատային գերմրցաշարի 6-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց իր պարտիան ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Գաշիմովի հետ:
Սպիտակներով հանդես եկող Արոնյանին հաղթելու համար 48 քայլ պահանջվեց: Տուրի մյուս պարտիաները դեռևս շարունակվում են: Սա 6 մրցավեճում Արոնյանի արդեն 4-րդ հաղթանակն էր:
Այս պահին նա վաստակել է 4,5 միավոր, և, քանի որ նորվեգացի Մագնուս Կառլսենը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան Չեխիայի ներկայացուցիչ Դավիթ Նավարայի հետ,Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Վաղը հայաստանցի շախմատիստը սևերով մրցելու է ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: