Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող «Թաթա Սթիլ» շախմատային գերմրցաշարի 5-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ: Սա մրցաշարում Արոնյանի առաջին ոչ-ոքին էր: Նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով մինչ 5-րդ տուրը առաջին հորիզոնակնանն էր կիսում Արոնյանի հետ, նույնպես ոչ-ոքի խաղաց՝ սպիտակներով չկարողանալով հաղթել Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիին:
Այսպիսով՝ 5 տուրից հետո իրավիճակը չփոխվեց: Առաջատարները Արոնյանն ու Կառլսենն են, ովքեր վաստակել են 3,5-ական միավոր: Նրանցից կես միավորով հետ են մնում իտալացի Ֆաբիոանո Կառուանան, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը և ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը:
Լուսանկարը՝ http://www.fredlucas.eu