Home / Հայաստան / Էրդողանը վստահեցնում է, որ քաղցկեղ չունի

Էրդողանը վստահեցնում է, որ քաղցկեղ չունի

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրականեպես հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, թե նա քաղցկեղով է տառապում: Այս մասին նա ասել է բազմամյա փորձ ունեցող լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդի հետ զրույցում, ով 1997 թվականի փետրվարի 28-ի իրադարձությունների մասին փաստագրական նյութի համար հարցազրույցներ է հավաքում, որոնց մի մասը այսօր է հրապարակել, գրում է Today’s Zaman պարբերականը:

Լրագրողի` «դուք քաղցկեղո՞վ եք տառապում» հարցին Էրդողանը բացասական պատասխան է տվել:

57-ամյա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 26-ին Ստամբուլի Մարմարա համալսարանի հիվանդանոցում հաստ աղու վիրահատություն էր տարել և մոտ մեկ ամիս հետվիրահատական շրջանում էր`խուսափելով ակտիվ գործունեությունից:

Վիրահատությանը ներկա գտնված պրոֆեսոր Մեհմեդ Ֆյուզունը նույնպես հերքել է քաղցկեղի մասին լուրերը` վստահեցնելով, որ վարչապետի օրգանիզմից ընդամենը բարորակ պոլիպներ են հեռացվել:

Լրագրող Բիրանդը, ով վերջերս է բուժվել քաղցկեղից, ասել է, որ գիտի` արդյոք մարդ քիմիոթերապիա է ստանում, թե ոչ, քանի որ անձամբ է նման փորձ ունեցել: «Ես նայեցի նրան և հասկացա: Նա քիմիոթերապիա չի ստանում»,-հայտարարել է Բիրանդը: