Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով Facebook սոցիալական ցանցում հայտարարություն է տեղադրել այն մասին, որ Աստված գոյություն չունի: Ինդոնեզիացի Ալեքսանդր Անը հայտարարել է, որ զայրացած ամբոխի հարձակմանն է ենթարկվել ցանցում աթեիզմին նվիրված էջում նման մեկնաբանություն անելու համար է:
Աթեիզմը Ինդոնեզիայում օրենքից դուրս է հայտարարված: Այլ մարդկանց շրջանում աթեիստական գաղափարներ տարածելը 5 տարվա ազատազրկմամբ է պատժվում, հայտնում է BBC-ն: