Շոտլանդական STV հեռուստաալիքը սկանդալի կենտրոնում է հայտնվել «մեծերի համար» ֆիլմից մի հատված եթեր թողնելու պատճառով: Ուշագրավն այն է, որ տեսանյութը ցուցադրել են լուրերի թողարկման ընթացքում Լեյբորիստական կուսակցության առաջնորդի քաղաքական հեռանկարների քննարկման ժամանակ: Էրոտիկ տեսարանը ընդամենը մի քանի վայրկյան է ցուցադրվել, սակայն հեռուստադիտողները, այդուհանդերձ, ստիպել են ալիքին ներողություն հայցել կատարվածի համար:
Հունվարի 18-ի երեկոյան Scotland Tonight հաղորդման ժամանակ Ջոն ՄըքՔեյը խոսքը փոխանցել է փորձագետի, որին եթեր էին հեռարձակում լոնդոնյան հեռուստատաղավարից: Այդ պահին հաղորդման հյուրի մեջքի հետևում ընկած հատվածում մոնիտորներից մեկի վրա սկսել են սեռական հարաբերությունների վիդեո ցուցադրել: