Ճանապարհներին և խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները գործածության մեջ դնելուց հետո անցել է մի քանի օր, սակայն հայաստանցի վարորդները գտել են ելքը, որ տեսանկարահանող սարքերը չֆիքսեն իրենց մեքենաների պետհամարանիշները, գրում է «Երկիր» թերթը:
Համացանցում օգտատերերից մեկը խորհուրդ էր տվել վարորդներին իրենց մեքենաների պետհամարանիշների վրա մազի լաք փչել. «Մազի լաք փչեք համարների վրա, օգնում է, որ կամերաները չկարողանան ֆիքսել»:
«Երկիրը»-ը պարզել է, որ մի քանի վարորդներ հետևել են խորհրդին. «Արդեն փորձել ենք ու ֆոտոխցիկով էլ նկարել ենք, համարները չեն ֆիքսվում»: