Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոլուսանկարների գործով դատավարությունը ըստ ամենայնի տեղի կունենա դռնփակ ռեժիմով, և լրագրողներն ու այլ քաղաքացիներ դատական նիստերին մասնակցելու հնարավորություն չեն ունենա, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել մի փորձագետ, ում անունը չի նշվում: Փորձագետն իր կարծիքը հիմնավորել է այն փաստով, որ գործում առկա են դերասանուհու անձնական կյանքին վերաբերող նյութեր: Ամբաստանյալի աթոռին դերասանուհու նախկին զուգընկեր, 25-ամյա Կարեն Արայանն է, որ Սարգսյանի պոռնոլուսանկարները տեղադրել է ինտերնետում: Դատը մեկնարկում է հունվարի 24-ին, Կենտրոն համայնքի ընդհանուր իրավասության դատարանում: