Ըստ էության, իշխանությունները փակում են մարտի 1-ն իրենց համար, որովհետև այն զեկույցները, այն փաստերը, որ ներակայացված է եղել Փաստահավաք խմբի կողմից ընդհանրապես արհամարհված են, դրանք քննության առարկա չեն դարձել:
Խոսելով ՀՔԾ-ի տեղեկատվական հաղորդման մասին` այսօր հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը:
Նա նշել է, որ բոլոր անձինք, ովքեր Փաստահավաք խմբի անդամների հետ զրույցում ուղիղ տեսագրման տակ բացատրություններ են տվել` լինի բարձրաստիճան ոստիկան, զինվորաական, փորձագետ, դատաբժիշկ, այնուհետև, հրավիրվելով ՀՔԾ, հրաժարվել են իրենց հայտարարություններից և բացատրություններից:
«Սիրելիներս, էդ ծախսած միջոցների մի մասը, չնչին մասը գործադրեիք բացահայտման նպատակով, առնվազն 3-4 սպանություններ միանգամից կբացահայտվեին», – դիմելով ՀՔԾ-ի ներկայացուցիչներին` ասել է Գագիկ Ջհագնիրյանը:
Ջհանգիրյանը ՀՔԾ-ի կողմից սխալ ներկայացված փաստերի օրինակներ է բերել, մասնավորապես, անդրադառնալով մարտի 1-ին զոհված ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքներին, ով, համաձայն պաշտոնական վարկածի, մահացել է ՌԳԲ-5 զինատեսակի պայթյունի հետևանքով):
Ջհանգիրյանն ասել է, որ դրա պայթյունից փոս պետք է առաջանար և առնվազն 35 մետր շառավղով կոչնչանար ամեն կենդանի արարած, որ կլիներ մոտակայքում:
Ուստի բանախոսը նշել է, որ եթե Թադևոսյանի մարմնից հանված ավելի շատ բերկորներ հանեին, ապա կպարզվեր, որ նա մահացել է գազային նռնակի պայթյունից, իսկ գազային նռնակ ընդդիմության ներկայացուցիչները չէին կարող ունենալ, քանի որ այն շատ դժվար է ձեռք բերվում և դրանից ունի միայն ՀՀ ոստիկանությունը: