Home / Հայաստան / Հրապարակվել են մեքենաների ամենաթանկ բրենդները

Հրապարակվել են մեքենաների ամենաթանկ բրենդները

Միջազգային Interbrand առաջատար բրենդ-խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների հերթական ամենամյա վարկանշային աղյուսակը: Դրանց թվում են նաև մեքենաների բրենդները: Վարկանշային աղյուսակի առաջատարն է ճապոնական Toyota-ն: Բրենդի արժեքը գնահատվել է 27,76 մլրդ դոլար, ինչը 6%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Երկրորդ տեղում է Mercedes-Benz-ը (27,44 մլրդ դոլար, +9%), երրորդը BMW բրենդն է (24,55 մլրդ դոլար, +10%): Ընդհանուր վարկանշային աղյուսակում այս բրենդները զբաղեցնում են համապատասխանաբար 11,12 և 15-րդ տեղերը` պահպանելով նախորդ տարիների դիրքերը:

Մեքենաների բրենդերի մեջ BMW-ին հետևում է Honda-ն (19,43 մլրդ դոլար, +5%): Լավագույն հնգյակը եզրափակում է Volkswagen-ը (7,85 մլրդ դոլար, +14%). Բոլոր բրենդների ընդհանուր վարկանշային աղյուսակում VW-ն իր դիրքերը բարելավել է 6-ով:

Այնուհետև գալիս են Ford-ը (7,48 մլրդ դոլար, +4%), գերմանական Audi-ն (6,17, մլրդ դոլար +13%), կորեական Hyundai-ը (6,00 մլրդ դոլար, +19%), Porsche-ն (4,58 մլրդ դոլար + 4%): Եվ Interbrand-ի մեքենաների վարկանշային աղյուսակի լավագույն տասնյակը եզրափակում է ճապոնական Nissan-ը (3,81 մլրդ դոլար):