Մասիսում գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել քաղաքի բնակչուհի 47-ամյա Աշխեն Ղ.-ն:
Պարզվել է, որ նա հունվարի 18-ին, ժամը 09.30-ի սահմաններում, հյուրընկալվելով 47-ամյա Մելանյա Ա.-ի տանն ու օգտվելով վերջինիս անուշադրությունից` գողացել է ննջասենյակի սեղանին դրված բջջային հեռախոսը:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: