Facebook սոցիալական ցանցում տարածված նկարը, որտեղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կինը` Սվետլանա Մեդվեդևան 2010 թվականին ամուսնու հետ Հայաստան կատարած այցի ժամանակ խիստ թափանցող զգեստով է, որի տակից երևում է ներքնազգեստը, իրական չէ: Այս մասին այսօր գրել է ռուսաստանյան բլոգեր Ռուստեմ Ադագամովը: Facebook-յան իր էջում նա հրապարակել է նկարի իրական տարբերակը, որտեղ երևում է, որ ՌԴ նախագահի տիկինը թափանցող զգեստով չի եղել, և այն պարզապես համակարգչային ծրագրի աշխատանքի արդյունք է:
Ադագամովը գրում է, որ լուսանկարն արվել է 2010-ին լուսանկարիչ Վլադիմիր Ռադիոնովի կողմից երևանյան այցի ընթացքում:
Ադագամովի ներկայացրած լուսանկարի տակ քննարկումներ են ծավալվել, և որոշ օգտատերեր կարծիք են հայտնում, որ իրականում ինչ-որ մեկը «ֆոտոշոփով աշխատել է հենց նախկինում հրապարակված «օրիգինալ» պաշտոնական տարբերակի վրա: Իսկ ցանցերում տարածված սկանդալային լուսանկարը իսկական է»: