Հունվարի 23-ին Չինաստանը տոնում է Սև Ջրային Վիշապի տարին: Չինացիներն իրենց Նոր տարին «Գարնան տոն» են անվանում կամ Չուն ցզե: 2000 տարի շարունակ այն նշվում է հունվարի առաջին լիալուսնի օրը: Չինացիները սկսել են Ամանորը «Գարնան տոն» անվանել այն տարբերելու համար այլ երկրներում նշվող Նոր տարուց:
«Գարնան տոնին» Չինաստանում ողջ գիշեր չեն քնում` «պաշտպանելու համար տարին»: Կրակներն ու հրավառությունը տոնի կարևոր բաղադրիչներն են:
Չինացիները Ամանորյա գիշերն անվանում են «Բաժանումից հետո հանդիպման» գիշեր: Հենց այդ օրը ընտանիքը հավաքվում է ճոխ սեղանի շուրջ: Առաջին հինգ օրերի ընթացքում չինացիները այցելում են միմյանց և հյուր ընդունում`շնորհավորելով Նոր Տարին: Ըստ չինացիների հավատալիքների` Վիշապի տարում ծնված երեխաները հարուստ, համառ և աշխատասեր կլինեն:
Վիշապի տարում նաև խորհուրդ է տրվում ընտանիք ստեղծել: