Home / Հայաստան / ԱՄՆ-ում կատվի «քաղաքական» սպանություն է տեղի ունեցել

ԱՄՆ-ում կատվի «քաղաքական» սպանություն է տեղի ունեցել

ԱՄՆ Արկանզաս նահանգի Ռասելվիլ քաղաքում սպանվել է տեղի քաղաքական գործիչներից  մեկի` դեմոկրատ Քեն Ադանի նախընտրական շտաբի ղեկավար Ջեյկոբ Բուրիսի ընտանիքին պատկանող կատուն: Սպանված կենդանուն հայտնաբերել է շտաբի ղեկավարի երեխաներից մեկը:

Սպանված կենդանու գլուխն ու աչքը վնասված են եղել, իսկ մորթու վրա սև մարկերով գրված է եղել «լիբերալ» բառը: Արկանզասի դեմոկրատների բլոգում ասվում է, որ կատվի սպանությունը քաղաքական բնույթ է կրում:

Կատվի սպանության առնչությամբ Ջեյկոբ Բուրիսը դիմում է ներկայացրել ոստիկանություն: Իրավապահները դեռևս չեն հայտնաբերել կենդանու սպանության մեղավորին: