Home / Հայաստան / Գործարար Սիլվա Համբարձումյանը էներգետիկայի նախարար դառնալու ախորժակ ունի

Գործարար Սիլվա Համբարձումյանը էներգետիկայի նախարար դառնալու ախորժակ ունի

ՀՀԿ-ում գործարար Սիլվա Համբարձումյանի՝ կուսակցությանն անդամակցելուն ոչ բոլորն են կողմ, գրում է «Երկիրը»: Թերթի տեղեկություններով` այստեղ կան ինչպես նրան կողմ, այնպես էլ դեմ հանրապետականներ: Բայց երկու ճամբարներում էլ հասկանում են, որ ընտրությունների ժամանակ գործարար կինն իրենց պետք է գալու:

Օլիգարխների դեմ պայքարող հանրապետականը, իհարկե, կին գործարարին իր համամասնական ցուցակում տեղ չի տա:

Սիլվա Համբարձումյանն առաջադրվելու է մեծամասնականով, գրում է թերթը` հավելելով, որ Հանրապետականում անգամ շշուկներ կան, որ բարձր հովանու ներքո գտնվող կին գործարարի ցանկություններն ավելի հեռու են գնում: Ասում են, որ նա անգամ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար դառնալու ախորժակ ունի: