Կին-երկվորյակները ավելի արագ են ծերանում: Բազմապտուղ հղիության արդյունքում ծնված կանանց մոտ դաշտանադադարի վաղ ի հայտ գալու վտանգն ավելի մեծ է: Իսկ ինչպես հայտնի է, դաշտանադադարից հետո կանայք արագ կերպով սկսում են ծերանալ:
Նման եզրակացության են եկել բրիտանացի հետազոտողները համապատասխան փորձերից հետո, որոնց մասնակցել են 1700 կանայք: Փորձի արդյունքում պարզվել է, որ երկվորյակների 5 %-ի մոտ դաշտանադադարը սկսվել է 40 տարեկանում, իսկ նման երկվորյակ քույր չունեցող կանանց մոտ այս ցուցանիշը 1% է կազմել: Այն երկվորյակները որոնց մոտ դաշտանադադարը սկսվել է 45 տարեկանում 3 անգամ ավելի շատ են, քան փորձին մասնակցած բոլոր այլ կանայք:
Գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունները` պարզելու համար նման օրինաչափության մոլեկուլյար պատճառները: