Ֆրանսիայի խորհրդարանի մի շարք սենատորներ կդիմեն Սահմանադրական խորհուրդ նախորդ օրը Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների (այդ թվում` Հայոց Ցեղասպանության) ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ: Այս մասին APA գործակալությանը հայտնել է սենատոր Նատալի Գուլեն:
Նրա խոսքով` այս պահին սենատորների մի խումբ ստորագրահավաք է անցկացնում նաև Գերագույն դատարան դիմելու համար:
«60 սենատորների ստորագրություն հավաքելու դեպքում, մենք կդիմենք Գերագույն դատարան», – նշել է նա:
Սենատորը հայտարարել է, որ տվյալ օրինագծի ընդունումը մեծ հարված կհասցնի նախևառաջ Թուրքիայի և հնարավոր է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին:
Նա նշել է նաև, որ այս որոշումը կարող է հանգեցնել Ֆրանսիայի` որպես «ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահի հանդեպ վստահության կորստի»: