Ֆրանսիան կոչ է արել Թուրքիայի խիստ կերպով չարձագանքել երեքշաբթի Ֆրանսիայի Սենատի կողմից վավերացված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, հաղորդում է Today’s Zaman-ը:
Canal+ հեռուստաալիքի եթերում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն, ով անձնապես դեմ էր օրինագծի նախաձեռնությանը, ասել է, որ օրենքի ընդունումը այնքան էլ ժամանակին չէր, սակայն, այդուհանդերձ կոչ է արել Անկարային հանդարտություն պահպանել:
«Մենք Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կարիք ունենք, և պարտավոր ենք հաղթահարել այս ծանր փուլը, – ասել է Ժյուպեն: Մենք շատ կարևոր տնտեսական և առևտրային կապեր ունենք: Հուսով եմ, որ իրավիճակը չի ուռճացվի»:
Նշենք, որ այժմ օրինագիծը պետք է վավերացնի Նիկոալա Սարկոզին, որից հետո այն օրենքի ուժ կստանա:
Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրչուօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ քվեարկությունը «ամբղոջությամբ կխզի» երկու երկրների միջև առկա հարաբերությունները և Անկարան կարող է որոշել վերացնել իր դիվանագիտական ներկայությունը Փարիզում: