Home / Հայաստան / Գիտնականները գրասենյակային աշխատողներին խորհուրդ են տալիս կանգնած աշխատել

Գիտնականները գրասենյակային աշխատողներին խորհուրդ են տալիս կանգնած աշխատել

Կանգնած վիճակում աշխատելը կարող է գրասենյակային աշխատողների համար շաքարախտի և ողնաշարի ծռվածության այլընտրանքային բուժում լինել, պարզել են Օուքլենդի ամերիկացի հետազոտողները:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում ուսումնասիրել են մի շարք գիտական աշխատանքներ նստակյաց կյանքի մասին: Պարզվել է, որ գրասենյակային աշխատողները. ովքեր սկսել են աշխատել կանգնած` համապատասխան բարձրությամբ սեղանի շուրջ, մեկ տարվա մեջ նիհարել են միջինը երկու կիլոգրամով և բարելավել են կեցվածքը, հաղորդում է medicinform-ը:

Փորձագետները հաշվել են, որ համակարգչի վրա աշխատող կանգնած մարդը 13%-ով ավելի շատ կալորիականություն է կորցնում, քան նա, ով նստած է աշխատում: Նստակյաց աշխատանքի ժամանակը կրճատելու շնորհիվ օրգանիզմում նվազում է 2-րդ տիպի շաքարախտի հետ կապված ֆերմենտների արտադրությունը, ընդգծել են հետազոտողները: