Նյու Յորքի բնակչուհի Անաբել Էկտոնը կայք է բացել նրանց համար, ովքեր ցանկանում են հրաժարվել ժամանակին իրենց սիրեցյալներից ստացած նվերներից, հաղորդում է Orange News-ը:
«Միևնույն է այն ինձ երբեք դուր չի եկել » (Never Liked It Anyway) խորագիրը կրող առցանց ծրագիրը դարձել է հարսանեկան զգեստների, զարդերի, խաղալիքների և անգամ ուղևորությունների վաճառքի վայր:
Կայքի հիմնադրի խոսքով` ինքը որոշել է ստեղծել այս ծրագիրը , երբ բաժանվել է իր նախկին զուգընկերոջից: Neverlikeditanyway.com կայքը գործարկվել է 2012-ի սկզբին:
Կայքում նախկին զուգընկերների նվերները վաճառքի են հանվում շուկայականից ցածր գնով: Օրինակ 1600 դոլար արժողությամբ հարսանեկան զգեստը կարելի է գնել 750 դոլարով, իսկ 8450 դոլար արժողությամբ մատանին` 2500 դոլարով: