Գվատեմալայի նախկին ռազմական առաջնորդ Էֆրիան Ռիոս Մոտը դատարանի առջև կկանգնի Ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով:
Նա ղեկավարել է երկիրը 1982-1983 թվականներին: Ըստ հետաքննության տվյալների` այդ ընթացքում ձախ-արմատական ապստամբների դեմ պայքարի պատրվակով նրա կարգադրությամբ սպանվել են մոտ 800 հազար մայաներ, ևս 29 հազար քաղաքացիներ ստիպված են եղել լքել իրենց բնակարանները: Այս էթնիկ զտումները նա բացատրում էր ձախականների դեմ պայքարով:
«Պարտիզանները ձկներ են: Մարդիկ`ծով: Եթե ուզում ես բռնել ձկներին, պետք է չորացնես ծովը»,-1982 թվականին ասել էր Ռիոս-Մոտը:
12 տարի շարունակ Ռիոս-Մոտը ընտրվում էր ազգային խորհրդարան և պատգամավորական անձեռնմխելիությունից էր օգտվում: 2012 թվականի հունվարի 14-ին նրա պատգամավորական լիազորությունների ժամկետը ավարտվել է: Ներկայումս 85-ամյա գեներալը տնային կալանքի տակ է գտնվում: