Հունվարի 27-ին` կեսգիշերն անց ,Երևան-Սևան ճանապարհին ընթացքի ժամանակ, 22-ամյա Նարեկ Զ.-ն վայր է ընկել Ալվինա Հ.-ի կողմից վարած «Համեր H-2» մակնիշի ավտոմեքենայի ոտնակի վրայից և ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ տրանսպորտի երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով` որն առաջացրել է մարդու մահ: Նման արարքը պատժվում է ազատազրկմամբ` մինչև 5 տարի ժամկետով:
Կատարվում է նախաքննություն: