Թուրքիայի և Ֆրանսիայի միջև կոնֆլիկտը աստիճանաբար ավելի է սրվում Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի պատճառով:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կինը` Հայրունիսա Գյուլը, Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանի կնոջը Սաբինա Բիլին ցուցադրաբար չի հրավիրել Անկարայում դեսպան կանանց, և դեսպանների կանանց համար տրվող ավանդական ընդունելությանը:
Գյուլը ելույթ կունենա միջոցառման ժամանակ. միջոցառմանը կմասնակցեն 90 հյուրեր:
Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլը կոչ է արել Թուրքիային հանգստություն պահպանել և խոստացել է անել ամեն հնարավորը` երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար: