Թուրքական առցանց-զվարճանքների կայքը նոր խաղ է գործարկել, որում ցանկացած մարդ կարող է վիրտուալ ձեռքի միջոցով ապտակ հասցնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին:
«Ծեծիր Սարկոզիին» խաղի նկարագրության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի առաջնորդը ապտակ է վաստակել այն բանից հետո, երբ իր երկրի Սենատը ընդունել է Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Եթե վիրտուալ նախագահին հասցված ապտակը բավական ուժեղ է ստացվում , ապա որպես պարգևատրում խաղացողի էկրանին է հայտնվում կապտուկներով պատված Սարկոզիի նկարը: