Իռլանդացի պաշտոնյաներն արգելել են գործազուրկներին սոցիալական ապահովման կենտրոններ հարցազրույցի գալ գիշերային զգեստով, հայտնում է BBC News-ը:
Գործազուրկներին ուղղված հայտարարության մեջ ասվում է, որ գիշերազգեստը չի համապատասխանում այնպիսի առիթների, ինչպիսին է, օրինակ, հարցազրույցը պոտենցիալ գործատուի հետ: Ինչպես հայտնում է հեռուստառադիոընկերությունը, այս որոշումը, հավանաբար, պայմանավորված է աշխատաշուկայի այցելուների արտաքին տեսքի հետ կապված բազմաթիվ բողոքներով:
Ինչպես նշել է իմիջի խորհրդատու Բիլի Դիքսոնը, գիշերային զգեստը ավելի շատ ասոցացվում է քնի կամ հանգստի հետ, և ոչ աշխատանքային գործունեության, այդ իսկ պատճառով աշխատանքի որոնումների պետք է գնալ այնպիսի հագուստով, որը լրջություն է հաղորդում ինչպես աշխատանք որոնողին այնպես էլ գործատուին: