Իրենցից բավական երիտասարդ կնոջ հետ ամուսնացած տղամարդկանց կյանքի տևողությունը երկարում է: Նման եզրակացության են եկել գերմանացի գիտնականները:
15 տարիների ընթացքում գիտնականները ուսումնասիրել են տղամարդկանց մահացության պատճառները: Պարզվել է, որ երիտասարդ տարիքում մահանալու հավանականությունը տղամարդկանց մոտ կրճատվում է 20%-ով, եթե կինը 15-17 տարով երիտասարդ է ամուսնուց:
Գիտնականները կարծում են, որ տղամարդու առողջության վրա ունեցած դրական ազդեցությունը պայմանավորված է երիտասարդ կնոջ հետ կանոնավոր սեռական հարաբարեություններով: Թեև հետազոտողները չեն բացառում նաև այն, որ երիտասարդ կանանք ի սկզբանե բաժին են հասնում հենց առողջ և հասուն տղամարդկանց: