Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ կցանկանար կրկին սեղմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ձեռքը և բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ այն դեպքում. երբ երկու առաջնորդներն էլ վերընտրվեն:
«Երբ մենք հաղթենք այստեղ, իսկ Օբաման այնտեղ, հուսով եմ, կկարողանանք իրար ձեռք սեղմել, զրուցել և հարթել հարաբերությունները»,- Կարակասում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Չավեսը:
Չավեսի խոսքերը հետևել էին Օբամայի այն հայտարարությանը, թե «Վենեսուելայի կառավարության մի մասի մոտ սեփական սխալները ԱՄՆ-ի վրա բարդելու միտում կա»:
ԱՄՆ-ն ու Վենեսուելան ներկայումս դեսպանների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ չունեն: Մի քանի շաբաթ առաջ երկու երկրների միջև հերթական դիվանագիտական սկանդալն էր տեղի ունեցել: ԱՄՆ-ն առանց որևէ բացատրության Մայամիից հետ էր կանչել իր հյուպատոսին:
Հիշեցնենք, որ Չավեսը երրորդ նախագահական ժամկետի համար կպայքարի 2012 թվականի հոկտեմբերին, իսկ Օբաման նախագահական ընտրություններին կմասնակցի նույն տարվա նոյեմբերին: