Հայաստանցի շախմատիստ Լևոն Արոնյանը քիչ առաջ սպիտակներով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի հետ և ճանաչվեց հոլանդական Վեյկ-ան-Զեեում անցկացվող «Թաթա Սթիլ» շախմատային գերմրցաշարի հաղթող:
Մրցաշարի վերջին՝ 13-րդ տուրի պարտիայում Արոնյանն ու Ռաջաբովն ընդամենը 12 քայլ կատարեցին, որից հետո համաձայնեցին կիսել միավորը: Դա հնարավորություն տվեց Արոնյանին վաստակել 9 միավոր և անհասանելի դառնալ մրցակիցների համար:
Լևոն Արոնյանը 13 պարտիայում 7 հաղթանակ տարավ, 2 պարտությնուն կրեց և 4 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի՝ արդյունքում ստանալով +5 ցուցանիշը, ինչը նման կազմ ունեցող մրցաշարի համար գերազանց ցուցանիշ է: