Աֆղանստանում ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով կասկածվում է աղջիկ երեխա լույս աշխարհ բերած իր հարսին սպանելու մեջ:
Սպանված աղջկա ամուսնուն կասկածում են հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ, ներկայումս նա հետախուզման մեջ է գտնվում: Սպանությունը տեղի է ունեցել երկու օր առաջ Կունդուզ գավառում, հայտնում է BBC-ն:
Տեղի կրոնական գործիչները և ցեղային առաջնորդները դատապարտել են սպանությունը: Նշենք, որ վերջերս Աֆղանստանում հաճախակիացել են կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը: