Home / Հայաստան / Դեսպան-ամուսինները հայերին խոստանում են իրենց աշխատանքի պտուղները

Դեսպան-ամուսինները հայերին խոստանում են իրենց աշխատանքի պտուղները

Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Քեթրին Լիչն այսօր  լրագրողների հետ իր առաջին հանդիպման ժամանակ հայտնել է, որ 2012թ. իրենց երկրի համար Հայաստանի հետ կապված ամենակարևոր խնդիրը արդար ու ազատ ընտրությունների անցկացումն է:

«Մենք բարձր ենք գնահատում և մեծ հույսեր ենք կապում նախագահի այն հայտարարության հետ, որ ինքը երաշխավորելու է արդար ընտրությունների անցկացումը: Մենք ողջունում ենք նաև այն, որ ԵՄ-ը և ԵԱՀԿ-ն ևս մեծ աշխատանք են տանում այդ ուղղությամբ»,- ասել է դեսպանը` շեշտելով, որ ընտրությունները կարևոր պահ են Հայաստանի համար դեպի ժողովրդավարություն քայլ անելու համար, և հայ ժողովուրդը պետք է գիտակցի պահի պատասխանատվությունը:

Դեսպանը, մեկնաբանելով այն փաստը, որ ինքը և իր ամուսինը միասին են ստանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը, ասել է. «Մեր նշանակվելուն  բացասական  է արձագանքել բրիտականական միայն մեկ պարբերական, որը Բրիտանիայի արտգործնախարարությանը առհասարակ վատ է վերաբերվում: Սակայն հայ ժողովուրդը շուտով կզգա մեր միասնական աշխատանքի պտուղները: Երկու ուղեղը ավելի լավ է, քան մեկը»:

Դեսպանը անդրադարձել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի` ԵԽԽՎ վերաժողովում կատարած այն հայտարարությանը, թե Մեծ Բրիտանիան աջակցելու է և կողմ է Թուրքիայի ԵՄ անդամուկցությանը: Դեսպան Լիչը  նկատել է, որ քանի որ Թուրքիան և Հայաստանը առանցքային են Մեծ Բրիտանիայի համար,  իրենք ամեն ինչ անելու են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեն:

Ամփոփելով Հայաստանում Բրիտաական Խորհրդի 10-ամյա գործուեությունը` դեսպանը բարձր է գնահատել խորհրդի աշխատանքը` Բրիտանիա- Հայաստան, ինչպես նաև ԵՄ- Հայաստան մշակութային կապերի ամրապնդման տեսակետից:

Դեսպանը հիշեցրել է, որ այս տարիների ընթացքում  Խորհուրդը Հայստանում իրականացրել է բազում կրթական, մշակութային ծրագրեր, մասնավորապես, անցկացրել բրիտանական ֆիլմերի փառատոնը, կազմակերպել լրագրողների «Նա/Նե» մրցույթը, «Հմտությունների դասընթաց» անցկացրել  մոտ 100 պաշտոնյաների համար: